Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Յուկի Ամանո. Իրանը կատարում է իր պարտավորությունները

Յուկի Ամանո. Իրանը կատարում է իր պարտավորությունները
06.03.2018 | 13:36

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) օգտակար գործիք է ստուգումների անցկացման և Իրանի միջուկային ծրագրի մոնիտորինգի համար` ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն:

«Ես կարող եմ հաստատել, որ մինչ օրս Իրանը կատարում է իր պարտավորությունները միջուկային գործարքի շրջանակներում: Չափազանց կարևոր է, որ Իրանը շարունակի կատարել այդ պարտավորությունները: Եթե ԳՀՀԾ-ն ձախողվի, դա կարող է մեծ կորուստ լինել միջուկային ստուգումների և բազմակողմ ջանքերի համար»,- ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստից առաջ իր զեկույցում նշել է Յուկի Ամանոն:

Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ